Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ալկոհոլը քայքայում է ատամները. ստոմատոլոգներ. 1in.am

Ալկոհոլը քայքայում է ատամները. ստոմատոլոգներ. 1in.am

Հայտնի է, որ քաղցրավենիքը և թթվաշ մրգերը լավագույնս չեն անդրադառնում ատամների վրա։ Սակայն բրիտանացի ստոմատոլոգները զգուշացնում են ատամներին վնասող մեկ այլ թաքնված աղբյուրի՝ ալկոհոլի մասին։

Մասնագետների խոսքերով՝ գինու ընդամենը մի գավաթը կարող է հանգեցնել ատամների վնասմանը, իսկ քանի որ սպիտակ գինին պարունակում է բազմաթիվ քայքայող թթուներ, նրանք խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ կարմիր գինիներին։

Թթուն փափկեցնում է էմալը՝ թույլ տալով կալցիումին լվացվել, և դրանով իսկ թուլացնում է ատամների կառուցվածքը, հաղորդում է Kedem-ը։ Երբ էմալը մաքրվում է, նրա տակ նյարդերը կարող են բացվել, ինչը հանգեցնում է բարձր զգայունության ու ցավի։

Քաղցր լիկյորներն ու զանազան կոկտեյլները մեծացնում են կարիեսի զարգացման ռիսկը։

Միաժամանակ, ստոմատոլոգները նշում են, որ նեխուրն ու պանիրը ատամների մաքրման բնական լավ միջոց են ալկոհոլային խմիչքներ օգտագործելու ընդմիջումներին։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ